Սիրիայում ԻՊ-ի պարտությունից, այդ երկրի բանակի, ՌԴ օդա-տիեզերական ուժերի և Իրանի զինուժի կողմից մայրաքաղաք Դամասկոսի արվարձան Արևելյան Ղութան այնտեղ կենտրոնացած ահաբեկիչներից և զինյալ ընդդիմությունից գրեթե կիսով չափ մաքրելուց հետո, ԱՄՆ-ին մնաց Սիրիայում իշխանափոխության հասնելու միայն մեկ հնարավորություն։
Ո՞վ էր Եղիշե Չարենցը, ինչու՞, ինչպե՞ս էր հայտնվել այս անդուռ, խորշակյալ Արարատյան դաշտում, ո՞րն էր նրա առաքելությունը, ինչու՞ էր գրում, և ի վերջո` ի՞նչ է նրա գրածը, ո՞րն է նրա գրածի նշանակությունը իր ժամանակի ու մեր ժամանակի մեջ:
Այսպիսով, Բաքվում ԻԻՀ-ի պաշտպանության նախարարի համար առհասարակ առաջնային չէր որևէ մեկի «տարածքային ամբողջականությունը» պաշտպանելու կամ չպաշտպանելու հարցը, լինի դա Ադրբեջանը, Հայաստանը, թե ԼՂՀ-ն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս է հայտնել, որ Հնդկաստանը կդառնա Ֆրանսիայի ռազմավարական գործընկերը Հարավային Ասիայում և Ֆրանսիայի առաջ կբացի տարածաշրջանի դռները` ինչպես ինքն է հայտարարել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ:
Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովը մարտի 11-ին փոխեց Սահմանադրության հոդվածը, որ սահմանափակում էր ՉԺՀ նախագահի պաշտոնավարումը 2 հնգամյա ժամկետներով` հաղորդել է AFP-ը: Որոշման ընդունման համար պետք էր ձայների 2/3-ը, կողմ քվեարկեցին 2958-ը, 2-ը դեմ էին, 3-ը չքվեարկեցին:
Կոռուպցիան Հայաստանում այս ընթացքով երբեք չի հաղթահարվի, որովհետև կոռուպցիայի հաստատուն հիմքերը ՀՀ օրենսդրության մեջ են: Ամեն քայլափոխի պետությունը օրենքով մտնում է քաղաքացու գրպանը` բոլոր իրավունքներից նրան թողնելով միայն վճարելու իրավունքը: Պետական տուրքերն ու տուգանքները այնպիսի բարդ ու մանվածապատ ցանց են հյուսել միջին վիճակագրական հայի շուրջ, որ պետության հետ յուրաքանչյուր «հանդիպում» ավարտվում է գրպանը դատարկելով` իրավական հիմքերի վրա:
Մի իրավիճակում, երբ հակառակ ակնկալիքների` ուկրաինական գյուղատնտեսական և այլ արտադրանքին ազատ մուտք չտրվեց եվրոպական շուկա արտոնյալ պայմաններով, Կիևը ակտիվորեն նոր ճանապարհներ է որոնում դեպի նոր շուկաներ:
Նախագահ Թրամփը մարտի 8-ին ստորագրեց պողպատի ու ալյումինի ներկրման նոր մաքսատուրքերի հրամանագիրը: Դա նախագահի ամենահամարձակ քայլն է, որ նախընտրական արշավն անցկացրել է հովանավորչության պլատֆորմի վրա, որը կտրուկ հակասում է ազատ առևտրի հանրապետականների տեսակետներին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շեֆերը հարցազրույց է տվել Trend-ին՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին:
Նա ասել է, որ ներկա ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում, բայց` հիմնախնդիրը չունի ռազմական լուծում:
Այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը և Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Մասնավորապես, Թրամփը նշել է. «Հայաստան, Ադրբեջան-մենք այնտեղ հրաշք գործեցինք, և խաղաղության համաձայնագիրն արդեն մոտ է նպատակին, եթե ոչ արդեն վերջնական հանգուցալուծմանը...